«Մենք հրավիրել էինք նաև խորհրդարանական մեծամասնությանը, սակայն նրանցից ներկա մարդիկ չկան»․ Սեյրան Օհանյան

Այսօր՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանին ուղղված հարց հնչեց՝ արդյոք հրավիրվել է վարչապետը լսումներին։

«Մենք հրավիրել էինք նաև խորհրդարանական մեծամասնությանը, սակայն ինչպես տեսնում եք նրանցից ներկա մարդիկ չկան»,- ասաց Օհանյանը, ապա հետաքրքրվեց խմբակցության անդամներից, թե վարչապետը հրավիրված եղե՞լ է։

«․․․Իրենք կարող էին մասնակցել․․․ Այս երեքուկես ամիսների ընթացքում երբ հրավիրել ենք, պատշաճ քաղաքական ներկայություն չեն ապահովել»,- ասաց Օհանյանը։

Այս թեմայով
am