ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է տեքստում: Կենսագրություն Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 18 նոյեմբեր, 1992թ., քաղաք Գյումրի Կրթություն • 2009թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը: • 2009-2012թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը: • 2012 -2015թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ: Աշտանքային գործունեություն • 2011-2012թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող: • 2013-2014թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու: • 2013-2015թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական: • 2016-2018թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական: • 16.10.2018թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Այլ տվյալներ • Զինապարտությունը՝ զինապարտ: Կուսակցական պատկանելություն • Անկուսակցական Անձնական տվյալներ • Ամուսնացած է, ունի երկու որդի։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։
Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։
Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում։
Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում և ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի, ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից»։

Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

Այս թեմայով
am