Շառլ Միշելի խնդրանքով, Պուտինը ներկայացրել է ԼՂ հարցի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների ընթացքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԽ նախագահի՝ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը։ Այս մասին Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ 

«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերի մասին, այդ թվում՝ կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այդ հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»։ Զրուցակիցները քննարկել են միջազգային օրակարգի արդիական այլ հարցեր ևս՝ ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին: 

 

Այս թեմայով
am