Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր: 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

Այս թեմայով
am