Պահանջում եմ 24 ժամում հրապարակել պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների ձայնագրությունները. Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պահանջում է ամբողջությամբ հրապարակել պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների ձայնագրությունները:

«Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։

Իսկ Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը։

Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած  հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։

Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա:

Ի դեպ, «...և այլն, և այլն»-֊ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։

Ժամանակը գնաց․․․

Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա»…

Այս թեմայով
am