«Քանի որ չգիտենք՝ ինչ կլինի նոյեմբերի 15-ին, ուստի որոշում կկայացնենք՝ կախված իրավիճակից»․ ԿԳՄՍ նախարար

«Մենք միանշանակ կողմ ենք առկա ուսուցմանը, բայց քանի որ պայքար է գնում համավարակի տարածման դեմ, մենք էլ՝ մեր ունեցած հնարավորություններով, փորձում ենք դիմակայել»,-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով հեռավար ուսուցման խնդիրներին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հույս հայտնեց, որ նոյեմբերի 15-ից բուհերում հնարավոր կլինի անցնել առկա դասընթացների․ «Բայց քանի որ չգիտենք՝ ինչ կլինի 15-ին, ուստի որոշում կկայացնենք՝ կախված իրավիճակից։ Նույնը հանրակրթական դպրոցների մասին կարող եմ ասել»,- ասաց նախարարը։

Այս թեմայով
am