Աշխարհում «Քովիդ-19»-ով հիվանդացության մակարդակը շաբաթվա ընթացքում աճել է 4 տոկոսով. ԱՀԿ

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 2,9 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 49 հազարը՝ մահացել: Ինչպես հոկտեմբերի 27-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը յոթ օրում ավելացել է 4 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 18-ից մինչեև 24-ն ընկած շաբաթվա թնթացքում աշխարհում (վարակման) նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ փոքր-ինչ աճել է (4 տոկոսով): Ընդամենն արձանագրվել է ավելի քան 2,9 միլիոն նոր դեպք»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Վարակվածների կեսից ավելին բաժին է ընկնում Եվրոպայի տարածաշրջանին: Շաբաթվա ընթացքում միայն այդ տարածաշրջանում է արձանագրվել հիվանդացության աճ (18 տոկոսով), մինչդեռ ԱՀԿ-ի մնացած հինգ տարածաշրջանում այն նվազել է: Առանձնապես խիստ նվազում է արձանագրվել Աֆրիկայում (21 տոկոսով) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (17 տոկոսով):

Յոթ օրում մահացությունն աշխարհում աճել է 5 տոկոսով: Ամենամեծ աճը նշվել է Եվրոպայում (14 տոկոսվ) և Հարավարևելյան Ասիայում (13 տոկոսով): Դրա հետ մեկտեղ, մահացու վախճանների թիվն Էապես նվազել է Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (16 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (13 տոկոսով) և Աֆրիկայում (11 տկոսով): Տեղեկագրում բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 18-ից մինչև 24-ն աշխարհում հայտնաբերվել են 2 940 336 վարակված եւ 49 413 մահվան դեպք: Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (512 956): Այնուհետև գալիս են մեծ Բրիտանիան (330 465), Ռուսաստանը (248 956), Թուրքիան (196 850) և Ուկրաինան (134 235):

ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ աշխարհում համավակի սկզբից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 243 857 028 դեպք, մահացել է 4 953 246 մարդ: Վերջին օրը տեղեկատվություն է ստացվել 295 432 վարակվածների և 5 469 մահացածների մասն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Այս թեմայով
am