Դեպի ՏԻՄ ընտրություններ՝ նախկինների կարկառուն կադրերով․ ՔՊ-ն դեգրադացվում է վերջնականապես

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կադրային բազա չունի, ստիպված է ՏԻՄ ընտրություններին մասնակցել նախկիններից իրեն ժառանգություն մնացած, տեղերում էլ բացարձակ որևէ հեղինակություն չունեցող կադրերին առաջադրել որպես համայնքապետի թեկնածուներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, թե ովքեր են գլխավորելու կուսակցության ընտրացուցակները դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։

Հայտնի անունների կողքին նաև այնպիսիք են, ովքեր չեն խորշել համագործակցել թե՛ նախկինների, թե՛ ներկաների հետ։ Աշտարակում ՔՊ թեկնածուն գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է։ Մամուլը քանիցս գրել է, որ նա արտահերթ ընտրություններին աջակցել է Ռոբերտ Քոչարյանին։ Նույնիսկ խոսակցություններ կային, թե շուտով հեռացնելու կամ կալանավորելու են։ Փոխարենը Շահվերդյանը դարձավ ՔՊ-ի սրտի թեկնածուն։ Ապարանում թեկնածուն Էդգար Փարվանյանն է։ 2016 թվականին քաղաքապետի ընտրություններում Փարվանյանին աջակցում էին ՀՀԿ Ապարանի կառույցը, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը։ Եվ չնայած Փարվանյանը հայտարարում էր, թե ընտրություններին ընտրակեղծիքներ են եղել հօգուտ Գոռ Աբրահամյանի, այդուհանդերձ, հրաժարվել էր բողոքարկել արդյունքները։ Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։ Նա տակավին օրեր առաջ է իր սրտի խորխորատներում հայտնաբերել հեղափոխական արժեքները, դարձել դրանց «ջատագովը»։

Ամենամեծ խայտառակությունը Նոյեմբերյանում է։ Հովիկ Աբովյանի հովանավորյալ Կարեն Աբազյանն է դարձել ՔՊ թեկնածուն։ Նոյեմբերյանի բնակիչները, որոնք հեղափոխության ժամանակ և դրանից հետո աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր շոկի մեջ են։ Հնարավոր բոլոր մեղքերը նախկինների վրա բարդող քաղաքական ուժը մնացել է նույն նախկինների հույսին։ Սա 2018-ին հռչակած հեղափոխության դեգրադացումն է և արժեզրկումը։ Հանուն իշխանության պահպանման Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գործարքի գնալ Էրդողանի ու Ալիևի հետ, նախկինների թերմացքների հետ գործարքն ի՞նչ է, որ չանի։

Այս թեմայով
am