Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

 

Այս թեմայով
am