«Հիմա դուք բոլորով, ես մենակ հա′». «Հլը դուրս արի»․ վիճաբանություն ԱԺ-ում

Ազգային ժողովում ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթից հետո կրքերը թեժացան։ Վերջինը ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն արձագանքելով՝ ասաց, «Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», որից հետո դահլիճում իրարանցում սկսվեց․

«Հիմա դուք բոլորով, ես՝ մենակ: Ելույթ եմ ունենում, ամբիոնի մոտ եմ, սա քաղաքական թիվ մեկ ամբիոնն է, և ես ձեզ կոչ եմ անում և հորդորում եմ հարգել այս ամբիոնը։ Լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում»,- ասաց Հովհաննիսյանը։

«Հլը դուրս արի»,- հնչեց դահլիճից։

«Ո՞նց, հլը դուրս արի», - արձագանքեց Հովհաննիսյանը։

Այս թեմայով
am