Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

ԱԺ հայտարարությունների ժամին 2022 թվականի ռազմական բյուջեին եմ անդրադարձել։

Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:

2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն:

Նրանք այս իշխանության համար կեղծ թիրախներ են՝ սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար:

Հարգանքներս զինված ուժերում տարբեր ժամանակներում բարեխիղճ ծառայություն կրած բոլոր զինծառայողներին:

Մենք ձեր կարիքն ունենք, առանց ձեզ որևէ արմատական փոփոխություն անվտանգության ոլորտում չի կարող լինել, առհասարակ երկրում առանց ձեզ որևէ լուրջ վերափոխում դժվար է պատկերացնել:

Այս թեմայով
am