Հայաստանում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր հակառեկորդ՝ 59 դեպք, վարակվել է 1517 անձ․ վարակվածների ընդհանուր թիվը 298 069 է, մահվան դեպքերինը՝ 7375

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 069-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 57 քաղաքացի, մահացածների թիվը 6112 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1263 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7375-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1050 է, ընդհանուր առողջացածներինը՝ 263 002, փաստացի բուժվողներինը՝ 27 692: Մեկ օրում արվել է 11 982 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 018 614 թեստավորում:

Այս թեմայով
am