Ինչո՞ւ են ռուսական փողերը շտապում Ղարաբաղ

rosbalt.ru-ն գրում է, որ թվում էր թե Հայաստանի կողմից գրավված, ղարաբաղյան երկու պատերազմներից հետո ավերված ու Ադրբեջանին վերադարձված տարածքները պետք է դառնան «մեռյալ գոտի» բիզնեսի համար, հատկապես օտարերկրյա։ Բայց ճիշտ հակառակն է. ներդրողները Ռուսաստանից, Թուրքիայից և շատ այլ երկրներից շտապում են Ղարաբաղի «ամայի տարածք», ավելին, նրանք պատրաստ են մասնակցել տարբեր նախագծերի, սկսած էներգիայի և արդյունաբերական արտադրությունից մինչև գյուղատնտեսություն և հաղորդակցությունների զարգացում:

Այդ ցանկությունը, հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից, կարելի է բացատրել հարևան Ադրբեջանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց երկրների ներկայությունը ծավալելու և ընդլայնելու  ցանկությամբ: Հավանաբար, կա նման մոտիվացիա, բայց դա միայն մասամբ է։

Ենթադրաբար, գոյություն ունեցող և պոտենցիալ ներդրողների համար որոշիչ դեր է խաղում այն, որ Ադրբեջանի իշխանություններն իրենք, կորցրած տարածքները վերադարձնելուց անմիջապես հետո սկսել են վերականգնել այն։ Բացի այդ, նրանք տեղական ու օտարերկրյա ձեռնարկություններին խոստացել են տարբեր առավելություններ Ղարաբաղի վերականգնմանը մասնակցության դեպքում: Միաժամանակ, Ղարաբաղի տարածքը շատ հեռանկարային է տրանսպորտային հաղորդակցության, լոգիստիկայի, «կանաչ էներգիայի» և մի շարք այլ ոլորտների զարգացման համատեքստում։

Հակիրճ ուրվագծենք, թե ինչպես է Բաքուն ինքը լավ օրինակ ծառայել ներդրողների համար և ապացուցել, որ կարճ ժամանակում շատ բան կարելի է անել նույնիսկ նման ավերված և այրված հողերում: Մասնավորապես Ջեբրաիլի տարածքում ստեղծվում է «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկը: Այնտեղ կստեղծվեն տարբեր պրոֆիլների ձեռնարկություններ։ Տնտեսական գոտին ընդգրկելու է ամբողջ Ղարաբաղը։ Նաև Ղարաբաղում բացվել են մի շարք նոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Ֆիզուլիում, 8 ամսվա ընթացքում Ադրբեջանը կառուցել է միջազգային օդանավակայան, և ընդհանուր առմամբ նախատեսում է կառուցել ևս նման չորս օբյեկտ: Բացի այդ, Շուշայում վերականգնվել են մի քանի մշակութային և պատմական օբյեկտներ, կառուցվել է հյուրանոց, կառուցվում է գիտաժողովների կենտրոն և նոր բնակելի համալիր: Իսկ թուրք մասնագետների ակտիվ մասնակցությամբ ճանապարհներ են կառուցում։ Տարածաշրջանի վերականգնման վրա ներկայումս ծախսվել է 2 մլրդ մանաթ, և այդ գումարը, ըստ Բաքվի իշխանությունների հետևողականորեն կաճի։ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ մինչև տարեվերջ բոլոր տարածքները կապահովվեն էլեկտրականությամբ։ Նա նաև հայտարարել է Լաչինի, Քելբաջարի և Սուգովուշանի չորս հիդրոէլեկտրակայաններից երեքի վերականգնման աշխատանքների ավարտի մասին։ Բաքուն Ղարաբաղը հայտարարել է «կանաչ էներգիայի» գոտի՝ արևային էներգիայից 7200 ՄՎտ, իսկ քամու էներգիայից 2000 ՄՎտ արտադրելու պոտենցիալով։ Ավելին, Ղարաբաղը հարուստ է ջրային ռեսուրսներով: Իսկ Ղարաբաղում ռուսական բիզնեսի հետաքրքրության ոլորտներից մեկը հենց էներգետիկան է։ Ի թիվս այլ բաների, խոսք է գնում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի էներգահամակարգերի միավորման մասին (Հյուսիս-հարավ էներգետիկ կամրջի նախագիծ): Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, ով մասնակցել է Բաքվում կայացած «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» միջազգային ցուցահանդեսին, ասել է, որ ռուսական ընկերությունները շահագրգռված են աշխատել այդ տարածքներում, և որ վերջերս մեծ բիզնես առաքելություն է այցելել Ադրբեջան։ Ռուսական ընկերությունները ներկայացրել են իրենց հնարավորությունները, այսպես կոչված, «խելացի» քաղաքների և ավանների կառուցման, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, էներգամատակարարման, ինտերնետ տեխնոլոգիաների և այլնի համար: Տասնյակ առաջարկներեն եղել, որոնցից շատերը հետաքրքրել են ադրբեջանական կողմին:

Ռուսական ընկերությունների համար առավել հեռանկարային ոլորտներն են շինարարական տեխնոլոգիաները, արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունը, Էներգետիկան, ջրամատակարարման և կոյուղու հետ կապված տեխնոլոգիաները։ Սանկտ Պետերբուրգի ընկերություններից մեկը հաջորդ տարի նախատեսում է սկսել ներդրումային ծրագրի իրականացումը ջերմամեկուսիչ նյութերի գործարան կառուցելու համար։ Իսկ Դաղստանի ձեռներեցները ադրբեջանցի գործընկերների հետ միասին կաշխատեն սոցիալական և տնտեսական նախագծերի վրա։ Մի խոսքով, Ղարաբաղում նոր հնարավորություններ են բացվել խրախուսվող տարբեր ոլորտներում ներքին և արտաքին ներդրումային ակտիվության համար, քանի որ երկրի իշխանությունները կենտրոնացած են ոչ միայն նավթի ու գազի, այլ նաև այլ արտահանումների ավելացման վրա։ Իսկ արդյունաբերական պարկերը, ազատ տնտեսական գոտիները հաղթական հարթակներ են այդ նպատակին հասնելու համար։

Ղարաբաղում լայն հնարավորություններ են բացվել նաև գյուղատնտեսության ոլորտում, որն արդեն այս տարի խոստանում է Ադրբեջանի տնտեսության լուրջ աճ ապահովել։ Այնտեղ հողը բերրի է, տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով։ Եվ քանի որ արդյունաբերական պարկերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը միմյանցից հեռու չեն գտնվում, հետևաբար, առանց բարդ լոգիստիկայի ծախսերի ավելի հեշտ կլինի հիմնել վերամշակող արդյունաբերություն։ Դա հաշվի է առնվում օտարերկրյա բիզնեսի կողմից, մասնավորապես ռուսական, բելառուսական և իսրայելական, որոնք հայտարարել են այդ տարածքում Իսրայելի կիբուցիների նմանությամբ գյուղատնտեսական քաղաքներ և գյուղական համայնքներ կառուցելու պատրաստակամության մասին:

Մի խոսքով, Ղարաբաղի տարածաշրջանը, կարծես թե, մոտ ապագայում կդառնա Ադրբեջանի ներդրումային կենտրոնը։ Եվ խոսքը ոչ միայն տնտեսական օգուտների, այլ նաև երկրի իշխանության իմիջի մասին է։

Այս թեմայով
am