Ադրբեջանը Spike NLOS համալիրից հարվածով ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի 50 զրահատեխնիկա

sm.news-ը գրում է, որ հայտնի է դարձել, որ ադրբեջանական ուժերը հզոր հարվածով Ղարաբաղում ոչնչացրել են առնվազն 50 միավոր հայկական զրահատեխնիկա։ Այդ մասին գրել է avia.pro պորտալը: Ըստ avia.pro-ի՝ ամենայն հավանականությամբ հարվածն իրականացրել է իսրայելական Spike NLOS հրթիռային համակարգից։

«Արբանյակային պատկերների վրա տեսանելի են կատաղի մարտերի հետքեր և մոտ 50 միավոր ոչնչացված հայկական զրահատեխնիկա, որոնք ցրված են դաշտերում, և դա միայն Նյուզգյար գյուղի ուղղությամբ», - գրված է Armenian Military Portal հեռագրական ալիքում:

Իսրայելկան Spike NLOS հրթիռային համակարգերը, որոնք ձեռք է բերել Ադրբեջանը, առանցքային դերակատարություն են ունեցել Ղարաբաղում հայկական ուժերի պարտության մեջ. հայկական ՀՕՊ համակարգերի և զրահատեխնիկայի մեծ մասը խոցվել է հենց այդ համալիրներով: Ըստ փորձագետերի՝ նման կործանարար հետևանքներից կարելի էր խուսափել, եթե Երևանը ձեռք բերեր համապատասխան ռուսական սպառազինություն, օրինակ «Панцирь-С» համակարգեր:

Այս թեմայով
am