«Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է հաջորդ շաբաթ հանրահավաք կազմակերպել։ 

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգեսսա Խամոյանը։

«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ասաց նա։

 

Խամոյանը նշեց, որ այս պահին հստակ օրվա և ժամի մասին հայտարարություն անել չի կարող, առաջիկայում դաշինքի անունից հայտարարություն կտարածվի։

Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին` պատգամավորը նշեց, որ եղել են տարբեր քննարկումներ, և այս պահին էլ դրանք շարունակվում են։

Այս թեմայով
am