Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեի երեկոյան հայտարարել է, որ Վաշինգթոնը չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ, բայց չի նահանջելու իր դիրքերից, փոխանցում է CNN-ը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և ամբողջ աշխարհը գիտեն, որ լավագույն զինված ուժերն ԱՄՆ-ում են: Ինչպես նշել է Բայդենը, Վաշինգթոնը պատրաստ է ապահովել Թայվանի անվտանգությունը, եթե կղզին հարձակման ենթարկվի:

Այս թեմայով
am