Զելենսկին կորցնում է դիրքերը, իսկ Պորոշենկոն առաջ է անցնում

Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 2019 թվականից ի վեր առաջին անգամ կորցրել է իր առաջատար դիրքը երկրի քաղաքական ուժերի ժողովրդականության վարկանիշում՝ առաջին տեղը զիջելով նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությանը։ Այդպիսին են Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի հարցման արդյունքները:

«Չորս կուսակցություններ ունեն համեմատաբար բարձր աջակցություն՝ «Եվրոպական համերաշխություն»՝ հարցվածների 13.9%-ը և ընտրություն կատարածների 15.7%-ը, «Ժողովրդի ծառա»՝ համապատասխանաբար, 13.7% և 15.5%, «Բատկիվշչինա»` 12% և 13,6%, «Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի»՝ 11,5% և 13%», - հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սոցիոլոգիական ծառայությունը:

Այս թեմայով
am