Իրանը չի կարող Ադրբեջանին թիրախ դարձնել, որովհետև Իրանում շատ ադրբեջանցիներ կան. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը։

Նրա խոսքով, ինքը չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է թեժ փուլի վերածվել։

«Անձամբ ես նման ակնկալիք չունեմ: Իրանը Ադրբեջանը թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է:

Այս գործոնը, անշուշտ, կստիպի նրանց մտածել: Ամեն բան այդքան պարզ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի նույն սխալը թույլ տալ», - ասել է Էրդողանը:

Այս թեմայով
am