Դադիվանքը գոյատևում է միայն հայ հոգևորականների անձնուրացության շնորհիվ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո եկեղեցական տասնյակ կոթողներ մնացին թշնամու տիրապետության տակ։ Քարվաճառի զարդը՝ Դադիվանքը այսօր դարձել է վեց հայ հոգևորականների պայքարի ու հավատի խորհրդանիշ։ Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է հայտնել, որ վեց հայ հոգերոկանաներ մնացել են Դադիվանքում, որևէ պարագայում չեն լքում այն, թեև ադրբեջանական հրոսակները ահաբեկումներով և այլ մեթոդներով փորձում են դուրս մղել հոգևորականներին։ Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է։

Այս տարվա մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ «Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել»,- նշել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ռուս խաղաղապահները ևս ոչինչ չեն կարողանում անել, առայժմ միայն պաշտպանում են վանքում պատսպարված հոգևորականներին։ Վերջիններս էլ իրենց կյանքի ու առողջության գնով շարունակում են ծառայել հայ ժողովրդին և եկեղեցուն։ Դադիվանքի մասին բառ անգամ չեն խոսում Հայաստանի և Արցախի ազգադավ իշխանությունները։ Հանձնելով Արցախի ահռելի մասը՝ նրանք, կարծես, ձեռ են քաշել թե՛ Դադիվանքից, թե՛ մյուս ճարտարապետական կոթողներից։ Իսկ ադրբեջանցիները, եթե նույնիսկ չեն էլ ոչնչացնում հայկական եկեղեցիները, ապա փորձում են դարձնել ալբանական մշակույթի մաս, յուրացնում են հայկականը, վերացնում հայ ժողովրդի հետքերը դեռ մեկ տարի առաջ և հազարավոր տարիներ մեզ պատկանող հողերի վրա։

Այս թեմայով
am