Կորոնավիրուսով վարակման 2066 և մահվան 28 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ը` առողջացած, 5870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է»:

Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարություն

Այս թեմայով
am