Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում հանդիպումներ է ունենալու օտարերկրյա գործընկերների հետ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրառումը. «ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով մասնակցում եմ Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Վերջինիս գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 
Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։
Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները»:

Աղբյուրը` Սուրեն Պապիկյան

Այս թեմայով
am