Հայաստանում COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել

Երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Այս մասին ֆեյկսբուքյան իր էջում հայտնել է  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին՝ չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,– գրել է նա:

Ավանեսյանն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար։ Պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին։

Այս թեմայով
am