Կասկածելի անձիք նկարահանել են մետրոյի թունելը. Կապարակնքվել են շախտայի բոլոր մուտքերը

Մետրոյի թունելը նկարահանած երկու օտարազգի տղամարդկանց  մասին լրագրողի ահազանգից հետո Yerevan.Today-ը գնացել է թեմայի հետքերով ու նոր բացահայտում է արել:

Պարզվում է՝ ավելի վաղ նույնատիպ ահազանգեր ստացվել են Մետրոպոլիտենում հենց գնացքավարների կողմից, ասում են։ Նշում են, որ նրանք նկատել են, որ երբեմն թունելները ներսից նկարահանող ինկասկածելի անձիք են հայտնվում գետնի տակ: Ընդ որում, վարկած կա, որ նրանք ներխուժում են  ռելսերին հասանելի տարածքներ  շախտայի մուտքերից:

Եվ ահա այդ պատճառով էլ  Մետրոպոլիտենի ղեկավարությունը որոշել է կապարակնքել մետրոյի շախտաների բոլոր մուտքերը, տեղադրվել են տեսանկարահանող սարքեր․ ըստ աղբյուրի՝  այս վայրերում ուժեղացվել է նաև ուժայինների հետ աշխատանքը, որպես հատուկ պահպանվող տարածք:

Ընդունենք, որ հետպատերազմյան շրջանում երբ դեռ հաղթահարված չէ շոկը, մանավանդ որ երկրի ներսում թշնամու զորք կա, լիովին չվերահսկվող սահմանային գոտիներ, լրիվ բնական է հանրային սևեռուն ուշադրությունը․ հաճախ գուցե պարանոյայի հասնող կասկածամտությունն է անգամ շատ բնական հոգեվիճակ: Բայց թե որքանով են այսպիսի դրվագները մտահոգիչ կամ համակառկը, միայն ուժայի կառույցների ներսում կարող են քչերը օբյեկտիվ ինֆորմացիա ունենալ:

Այդուհանդերձ, ի՞նչ է պարզել Ազգային անվտանգության ծառայությունն ահազանգերի հետքերով, ի վերջո  ովքե՞ր և ինչ մոտիվացիայով են նկարահանում մետրոյի թունելը՝ գետնի տակից և վագոնների ներսից, այս հարցադրումներին պատասխանելու համար Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պահանջեցին  գրավոր հարցումով դիմել և սպասել առնվազն 5 օր:

Մետրոպոլիտենից պաշտոնապես հաստատեցին Yerevan.Today-ի տեղեկատվությունը՝ թերևս միայն շախտայի մուտքերը կապարակնքելու մասով, պատճառների մասին, սակայն, խուսափեցին որև՝ բան ասել՝ հավանաբար հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնելու համար:

«Այս պահին թվով 13 հորանները գտնվում են կողպված վիճակում՝ կողմնակի անձանց մուտքն արգելելու նպատակով։ Վերոնշյալ հորանները, պլանանախազգուշական աշխատանքների ժամանակացույցի համաձայն, պարբերաբար ստուգվում են համապատասխան աշխատակիցների կողմից։ Տեսախցիկներով և անվտանգության ազդանշանային համակարգով համալրված են մետրոպոլիտենի վերջնական կայարանների փակուղիները և կայարանային համալիրները, ինչպես նաև Էլ․հավաքակայանի (ԴԵՊՈ) ամբողջ տարածքը»,- պատասխանեցին մեզ Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։

Ի դեպ, վարկած կա, որ մետրոյի ստորգետնյա ռելսերն ու մութ թունելը նկարահանելու մոլագար ձգտումներով անձիք էմոներ են, սրանից 8-10 տարի առաջ էմոների և այլ սուբկուլտուրաների ներկայացուցիչների որջ էր դարձել Մանկական երկաթուղու թունելը, նկարում էին պատերին, տհաճ տեսարաններ էին սարքում մանկական այգում, և այն ժամանակ հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ: Անչափահաս էմոների ու սատանիստների դեմ պայքարին ստորագրահավաքով միացան հարյուրավոր ուսուցիչներ և դասախոսներ, բժիշկներ և արվեստի գործիչներ և ստորագրահաված դիմումներով Երևանի քաղաքապետին, կաթողիկոսին և հանրապետության նախագահին դիմեցին:

Երևանի այն ժամանավկվա ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ՄԻՊ-ի հետ համատեղ պայքարեց  ու «մաքրեց տարածքը» էմոներից:

Աղբյուր՝ Yerevan.Today

Սյուզի Բադոյան

Այս թեմայով
am