Ալիևը հայտարարել է, որ դիմել են ռուսական իշխանություններին՝ Արցախ օտարերկրացիների «անօրինական» այցերի հարցը լուծելու համար

Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծումը։ Այս մասին իտալական La Repubblica պարբերականի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությունից։ Պատերազմը մոտ մեկ տարի առաջ է ավարտվել, ու ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ «Ղարաբաղյան շրջանում»։ Իրավիճակն այս փուլում կայուն է՝ բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք», – ասել է Ալիևը՝ նշելով, որ միաժամանակ առկա են որոշ հարցեր, որոնք լուծում են պահանջում։ «Մասնավորապես, առկա է օտարերկրացիների հարցը, որոնք պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան՝ այցելելու ադրբեջանական տարածքներ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղ այցելող «այսպես ասած, տուրիստների թիվը նվազել է, օտարերկրացիների մի մասը դեռևս ապօրինաբար թափանցում է Ադրբեջանի տարածք»։

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք ռուսական իշխանություններին, ՊՆ-ին, որպեսզի նման դեպքերին վերջ դրվի։

Այս և մի շարք այլ հարցեր լուծում են պահանջում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Այս թեմայով
am