Էրդողանն ու Ալիևը նոյեմբերի 8-ին պատրաստվում են բացել Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մասնակցելու են Արցախի գրավյալ  Վարանդայի՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական HaberTurk-ին։  Հեռուստալիքը նշում է, որ բացման արարողությունը համընկնում է  հայկական Շուշիի օկուպացիայի 1 ամյակին։  Առաջին թռիչքները  Վարանդայի օդանավակայանում սկսվել են  սեպտեմբերի 5-ից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը  հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին պատրաստվում է այցելել Ադրբեջան։

 

Այս թեմայով
am