«Նույն մշակութային գործիչները հիմա էլ լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորի նոր քաղաքապետի ԺՊ-ին». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2016 թվակակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում «Ֆեյսբուք»-ում ու ողջունում այդ պատմական ընտրությունը:

Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը:

Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով: Ինչ եմ ուզում ասել. արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե՛ք»:

Աղբյուրը` Էդմոն Մարուքյան

Այս թեմայով
am