«Հայաստան» դաշինքը ստորագրահավաք է անում, կդիմեն ՍԴ՝ պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը չեղարկելու համար

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ դիմելու է Սահմանադրական դատարան վիճարկելու պատգամավորներին լրավճարը բարձրացնելու և պարգևավճար սահմանելու հարցի սահմանադրականությունը որոշելու համար։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հայաստան» խմբակցությունը իսկզբանե իր դիրքորոշումը արտահայտել էր, երբ, որ խորհրդարանն այդ նախագիծը վավերացրել էր, դատապարտել էր այդ որոշումը հաշվի առնելով սոցիալական այն բևեռացումը և բազմաթիվ այլ սոցիալական խնդիրների առկայությունը, երբ որ խորհրդարանը շատ հապճեպ փոփոխեց այդ նախկին 50 հազար դրամները դարձնելով՝ 250 հազար դրամ։ Ինչպես նախապես էինք հայտարարել «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ՍԴ-ում այդ 250 հազար դրամների, ինչպես նաև պարգևավճարներ տալու հարցի սահմանադրականությունը և դիմում է ՍԴ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքն արդեն իսկ մեկնարկել է, առաջիկա օրերին կավարտեն։ Հարցին, թե միայն «Հայաստան» դաշինքն է դիմելու ՍԴ, թե՞ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք իրենց անունից են հայտարարել, և կարծես թե անգամ «Պատիվ ունեմ» խմբակցությանը տեղյակ չեն պահել։

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր  «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ:

Այս թեմայով
am