«Տոնոյանը Շոյգուի ասածը զեկուցել է շեֆին, շեֆն էլ ասել է՝ ռուսները բլեֆ են անում»․ Նարեկ Սամսոնյան

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը։
Պատերազմի պարտության և ազգային խայտառակության ճարտարապետ Դավիթ Տոնոյանը (Դավիթ Սպարապետ) իր տիրոջը սպառնում է որ կխոսի ու դրա արդյունքում միջպետական սկանդալ կլինի: 
Որպեսզի թեթևացնեմ Սպարապետի գործերը, ասեմ, թե ինչի մասին է ուզում, բայց «չի կարողանում» խոսել Սպարապետը։ Ուրեմն 2020 թվականի օգոստոսին ՌԴ-ում Տոնոյանը մասնակցում էր «Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Էդ միջոցառման ընթացքում ՌԴ ՊՆ Շոյգուն Սպարապետին բառացի ասում է, որ թուրք ադրբեջանական հարձակում է նախապատրաստվում Հայաստանի դեմ, և որ այդ դեպքում ռուսական միջամտությունը ուղղակի չի լինելու, և առաջարկում է Տոնոյանին քննարկել խնդիրը Կապիտուլյանտի հետ և փորձեն համատեղ անուղղակի ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Դավիթ Տոնոյանն էլ գալիս է և Շոյգուի ասածը զեկուցում իր շեֆին, շեֆն էլ ասում ա, որ «ռուսները բլեֆ են անում ու նման բան չի կարող լինել... ռուսները թույլ չեն տա, որ թուրքերը տարածաշրջան մտնեն»: 
Տոնոյանը Կապիտուլյանտի ասածը փոխանցում է Շոյգուին, և արդյունքում մենք ստանում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը: 
Հիմա Դավիթ Սպարապետը սպառնում է Կապիտուլյանտին, որ սա կպատմի և էդ սպառնալիքով փորձում ա առևտուր անել: Սպարապետին փոխանցեք, որ ինքը խոսա-չխոսա, դուրս գա հիմա, թե ոչ, միևնույն ա, շատ մոտ ժամանակներս ինքն իր շեֆի հետ պետական դավաճանության հոդվածով նստելու ա համապատասխան խցում: 
Հ.Գ. Մեկ էլ Տոնոյանի փաստաբաններին խնդրեք Սպարապետին հիշեցնել Հորդանանից 10 անգամ ավել գումարով գնված «զենքի» մասին ու հարցրեք ի՞նչ եղան էդ զենքերը»:

Աղբյուրը` Նարեկ Սամսոնյան

Այս թեմայով
am