«Հայաստան» դաշինքին սատարած Արմեն Հայրապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ապրելու երկիր» կուսակցությունն աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նորաստեղծ կուսակցությունը թեեւ համակիրների ու թեկնածուների մեծ բազա չունի, բայց նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված կուսակցությունը թեկնածուներ կարողանում է գտնել:

«Ապրելու երկրի» Մեղրիի թեկնածուն, օրինակ, Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ էլ «Հայաստան» դաշինքին է աջակցել:

Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար:

Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց՝ Հայրապետյանն, այո, թեեւ անկուսակցական է եղել, բայց 2018-ին ԼՀԿ-ի հետ է համագործակցել:

«Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ նախկինում՝ 2018-ի ընտրություններին, այլ կուսակցության հետ ինչ-ինչ համագործակցություն է ունեցել:

Այդ մասով տարբեր շահարկումներ են եղել, բայց ավելին մեկնաբանելու հարկ չկա»,- հավելեց նա: Առաքելյանը չհերքեց, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայրապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, բայց բացառեց ու սուտ տեղեկություն անվանեց լուրը, թե Մեղրիի նախկին քաղաքապետ Զաքարյանն ինչ-որ կերպով աջակցում է իրենց թեկնածուին:

Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թիկունքոմ կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am