Թուրքիայում լրտեսության կասկածանքով ՌԴ անձնագրերով 6 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում զինված ռուսաստանցիներ են ձերբակալվել։ ՌԴ անձնագրերով 6 մարդ կասկածվում է լրտեսության և զինված հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը և մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ։

Ստամբուլում և Անթալիայում ռուսներին ձերբակալել են թուրքական ոստիկանության և երկրի հետախուզության համատեղ գործողության ժամանակ։

Նրանցից առգրավել են երեք ատրճանակ, որոնցից մեկը եղել է խլացուցիչով և լազերային նշանառությամբ, ինչպես նաև զենքի փամփուշտներ:

Թուրքական ուժայինների տվյալներով ՝ ձերբակալվածները զինված հարձակում էին պատրաստում Ստամբուլում և գաղտնի տեղեկություններ էին հավաքում քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով։

Այս թեմայով
am