Շուշի՞ն էր խանգարում, որ պայքարեիք կոռուպցիայի դեմ. Թեւան Պողոսյանը՝ Փաշինյանին

Հանրային գործիչ Թեւան Պողոսյանը խիստ կասկածահարույց է համարել Իլհամ Ալիեւի՝ առանց թիկնազորի վերելակ մտնելը, որտեղ Փաշինյանը եղել է թիկնազորի հետ։

«Ալիևը վերելակ է մտել մենակ՝ երկու հայի հե՞տ։ Բա որ թիկնազորի պետը բռներ ու էդ պահին մի հատ «զխկցներ», կամ թեկուզ Փաշինյանը, առաջին անգամ տեսնելով ասեր, Արցախի առաջին պատերազմում քո պատճառով 600 տղա ենք կորցրել ու մի հատ չափալախեր։ Ալիևը առանց թիկնազոր, առանց ոչ մի բան հանգիստ մտել էր այդ վերելա՞կ»,- Խոսելով Դուշանբեի հայտնի Փաշինյան-Ալիև «վերելակային» հանդիպման մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով՝ Շուշիի հանձնելը Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումների հետ պայմանավորելու Փաշինյանի մանիպուլյացիաներին՝ Թ. Պողոսյանն առնվազն դա տարօրինակ համարեց։

«Հարց եմ տալիս, եթե գումարը վաղը լինի, բոլոր նախկինները ինչ ունեն չունեն բերեցին տվեցին, Մոնումենտի բոլոր դղյակները բերեն տան պետությանը, ձեր հաջորդ ծրագիրը լինելու՞ է Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը հետ բերելը։ Եթե սա չի լինելու ձեր առաջիկա ծրագրում, էդ ժամանակ, հարց ունեմ, Շուշի՞ն էր ձեզ խանգարում, որ կոռուպցիայի դեմ պայքարեիք», - ասել է Թ. Պողոսյանը։

Այս թեմայով
am