Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի չեմպիոն

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվեց չեմպիոն: Մեր ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 3-1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին:

Հիշեցնենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Այնուհետ՝ 1/4 եզրափակչում Ամոյանը 5-0 հաշվով առավելության էր հասել լիտվացի Կրիստուպաս Սլեյվայի նկատմամբ: 1/2 եզրափակչում Ամոյանը 10-6 հաշվով պարտության էր մատնել իրանցի Մոհամադ Ռեզա Մոհտարիին և դուրս եկել եզրափակիչ:

Այս թեմայով
am