ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ-ն ակնկալում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նա հավելել է, որ Վաշինգթոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և որ Թեհրանը ևս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին մոտ ժամանակներս: «Կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին»,- հայտարարել է Փրայսը։

«Հայաստանի համար սա շատ կարևոր է, և այն կայանալու դեպքում` տարածաշրջանում մեզ համար շատ բարենպաստ իրավիճակ կստեղծվի»,- անդրադառնալով վերոնշյալին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Ռուբեն Շուխյանը:

«Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչև միջուկային ծրագրում կապահովի մի հանգրվան, որից այն կողմ արդեն՝ վերջ, Իրանը միջուկային զենք տնօրինող պետություն է: Իսկ այդ հանգամանքն արդեն լինելու է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրավիճակը հիմնավորապես փոխող հանգամանք»,- նշել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

 

Այս թեմայով
am