Իրանի հստակ նախազգուշացումը՝ չեն հանդուրժի վերաձևումներ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեին Ամիր Աբդոլահիանի հանդիպումը։ Լավրովը դիվանագիտորեն փորձել է շրջանցել Հարավային Կովկասի թեման, հայտարարել, թե զրուցել են Աֆղանստանի, Եմենի և այլ թեմաների մասին։ Իրանի արտգործնախարարը, սակայն, պարզ և հստակ ներկայացրել է իր մտահոգությունները, բառացիորեն ասել, թե ինչ խնդիրների է բախվում Իրանը և մեր տարածաշրջանը Ադրբեջանի պատճառով։

«Հարավային Կովկասի տարածաշրջանը չի հանդուրժի նոր վերաձևումներ», - ասել է Աբդոլահիանը։

Նրա խոսքով Իրանը՝ լրջորեն մտահոգված է Կովկասում ահաբեկիչների և սիոնիստների ներկայությամբ, սակայն որևէ կերպ չի հանդուրժելու տարածաշրջանի քաքարտեզերի որևէ փոփոխություն։ Նախարարը առանց նաև անուն նշելու հայտարարել է, թե Իրանում մտահոգված են հարևաններից մեկի պահվածքով։

«Իրանի հարևանները պետք է դրական պատասխանեն մեր ազդակներին։ Չենք հանդուրժի ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը»,- ասել է նա։

Ակնհայտորեն Իրանի այս զգուշացումը վերաբերում է ո՛չ Հայաստանին, Թուրքիային, Վրաստանին, այլ հենց Ադրբեջանին, որի նախագահ Իլհամ Ալիևը կորցրել է իրականության զգացումը և շարունակում է հոխորտալ հազարամյակների պատմություն և պետականություն ունեցող Իրանի հասցեին։ Իրանը փորձում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը Իսրայելի և Թուրքիայի դրդմամբ փորձում է խնդիրն ամեն կերպ հասցնել ռազմական իրավիճակի։

Իրանի արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել Ռուսաստանի տրամադրությունները շոշափելու, հասկանալու, թե՞ որտեղ է գտնվում Ռուսաստանը, ի՞նչ նպատակներ և ցանկություններ ունի և ինչ է մտադիր անել, եթե տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվի Իրանի մտահոգությունները հասկանալի են, այդ երկրիը ունի լավ զինված ուժեր և կարող է պաշտպանել իր իրավունքները։ Թեև 44-օրյա պատերազմը նաև ի ցույց դրեց Իրանի պետական կառույցների որոշակի անպատրաստությունը և հանկարծակի գալը պատերազմի փաստից, սակայն այժմ Իրանը ուշքի է եկել և հասկանում է, որ տարածաշրջանում իր եզակի դաշնակիցները կարող են միայն լինել Հայաստանը և Ռուսաստանը։

Այս առումով ինչպես միշտ շարունակվում է կրավորական մնալ Հայաստանի պահվածքը՝ խեղճ, խոնարհ և հեզ, նույնիսկ օդային տարածքը ռազմական ինքնաթիռների դեմ փակելուց հետո Հայաստանը տարածք է տրամադրում Ադրբեջանին և հետո էլ արդարացումներ փորձում փնտրել։

 

Այս թեմայով
am