«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության մեջ կասկածվողը 2019թ-ին մեկ այլ սպանության է մասնակից եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  իրավապահները պարզել են սեպտեմբերի 28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն   Մարգարյանին  հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Հոկտեմբերի  2-ին քննչական մարմինը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններից  մեկին, որպեսզի դատարանը որոշում կայացնի նշված  հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա  Լևոն Ավետիսյանի բնակության  վայրում խուզարկություն կատարի:

Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և արդեն Լ. Ավետիսյանի տանը խուզարկությամբ նկուղից հայտնաբերվել են «Ֆ 1» տիպի և «ՌԳԴ» տիպի 2 նռնակներ իր պայթուցիչներով:

Այս սպանության մեջ որպես կասկածյալ որոնվող Լ. Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած մեկ այլ՝ հրազենի գործադրմամբ կատարված սպանության և սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործում մասնակցություն է ունեցել: Այդ ժամանակ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը:

Նշված սպանությունը բացահայտվել էր և դեպքի մասնակիցները կատարողի հետ հայտնաբերվել էին: Դրանց մեջ է եղել նաև Լ. Ավետիսյանը, ով այս պահին Վանաձորում հայտնի «Գլորիա»  կարի ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության գործով որոնվում է:

Սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն էր։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Ոստիկաններն ու քննիչներն  պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։

Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։

Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Այս թեմայով
am