Հայ ծանրորդները Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների մրցաշարից հաղթանակած են վերադարձել

Ծանրագույն այս օրերի ընթացքում հայ մարզիկները շարունակում են հաջողություններ գրանցել։  Երեկ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների մրցաշարից մեծ նվաճումներով ժամանեց հայրենիք։ 

Մեր ծանրորդները նվաճել էին 40 մեդալ, որից 9-ը՝ ոսկի: Հավաքականի անդամներին օդանավակայանում դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 «Գովելի է, որ ազգի ու պետության համար այս ծանր իրավիճակում կարողացել եք մեր պատիվը բարձր պահել, ապրե՛ք»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը։

Իրապես, այս օրերիմ այսպիսի հաջողություններն ու նվաճումներն ուժ են տալիս մեզ։

Նույնիսկ մեր հայրենիքի համար այս անկումային ժամանակներում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անվհատ արել է հնարավոր ամեն բան, որպեսզի մարզիկները մարզվեն հնարավորինս լավ պայմաններում, ինչը հաղթանակներ կերտելու գրավականներից է։

Մեր տղաները այս կարեւոր մրցաշարերում վերահաստատեցին՝ ուժեղ են, չեն վհատվել։ Տղաներն ապացուցեցին՝ մենք ընկել ենք, բայց չենք ծնկել. հայի բազկի ուժը զորեղ է։

Այս թեմայով
am