Ալիևը ծաղրում է Իրանին` լուսանկարվելով իսրայելական ԱԹՍ-ների հետ

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանին սահմանակից Ջրականի շրջանում կեցվածք է ընդունել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ:

Ավելի վաղ Ալիևը համարձակվել էր սպառնալ Իրանին` նշելով, թե «Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»:

«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», - ասել էր Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:

Պետության ղեկավարն ասել էր, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ​​ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

Այս թեմայով
am