Վերջին գլուխգործոցը. Բեթհովենի մահից 194 տարի անց արհեստական բանականությունն ավարտել է նրա 10-րդ սիմֆոնիան

Լյուդվիգ վան Բեթհովենի 10-րդ սիմֆոնիան ավարտին է հասցվել հանճարեղ կոմպոզիտորի մահից 194 տարի անց, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գործն ավարտին է հասցվել արհեստական բանականության օգնությամբ:

Օգտագործելով կոմպոզիտորի թողած ընդամենը 250 նոտաների տակտերը՝ ԱԲ-ն ավարտել է Բեթհովենի վերջին գլուխգործոցը: Ընդ որում, ԱԲ-ն այնքան լավ աշխատանք է կատարել, որ 10-րդ սիմֆոնիան լսող երաժիշտները չեն կարողացել ասել, թե որտեղ է ավարտվում Բեթհովենի գրածը և որտեղ է սկսվում համակարգչի աշխատանքը:

Նախագիծը վարել է Deutsche Telekom-ը, մինչդեռ ԱԲ-ն նախագծել է Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանից Ահմեդ Էլգամալը:

«Քանի որ երաժշտության բնույթը շատ կառուցվածքային և մաթեմատիկական է, ես ի սկզբանե հավատացած էի, որ արհեստական բանականությունը կարող է դա անել»,-ասել է Էլգամալը:

Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ շաբաթ Բոննում՝ Բեթհովենի հայրենի քաղաքում:

 

Այս թեմայով
am