Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։

Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս թեմայով
am