«Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսը շարունակում են ամուր կանգնած լինել ՀՀ պետականության կողքին». Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը:

Այս մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին:

Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք»,- հայտարարել է նա:

Այս թեմայով
am