Հրաձգություն Պերմի համալսարանում, ուսանողները պատուհանից դուրս են ցատկել, կան զոհեր

Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան տասը տուժել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին։

Telegram-ալիքներում արդեն հայտնվել է կրակողի անունը՝ ոմն Թիմուր Բեկմանսուրով։

Ուսանողները Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի շենքը լքում են պատուհաններով։ Կրակողի անձը ճշտվում է, բայց այսօր Թիմուր Բեկմանսուրովի էջում հաղորդագրություն է հայտնվել՝ բուհի վրա հարձակման մանրամասն ծրագրով։

«112» Telegram-ալիքը գրում է, որ Թիմուր Բեկմանսուրովը սկսել է կրակել անցորդներին՝ դեռևս համալսարանին մոտենալու ընթացքում։ Ալիքի հեղինակը պնդում է, որ հրաձիգը չեզոքացված է։

Այս թեմայով
am