Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ​ ​ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորելէ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին

Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագինողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանիհամագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբերոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է ​ նախագահ ԱբդելՖաթթահ Ալ Սիսիի ուղերձում: 

Այս թեմայով
am