Հայ-ռուսական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Սեպտեմբերի 20-ին Երեւանում Armenian Business Forum-и շրջանակներում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի պետական ​​զարգացման կորպորացիայի (ՎԵԲ ՌԴ) եւ Հայաստանի զարգացման եի ներդրումների կորպորացիայի միջեւ:

Ըստ Զարգացման պետական ​​կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանի՝ ստորագրված համաձայնագիրը փոխգործակցության հարթակ կստեղծի: Նա պարզաբանեց, որ համաձայնագիրը կծառայի համագործակցության ընդլայնմանն ու արտաքին առեւտրաշրջանառության ավելացմանը: «Այսօր շատ ակտիվորեն քննարկվում էր քաղաքային տրանսպորտի եւ քաղաքային համակարգերի արդիականացման թեման: Հայաստանում նման նախագծեր շատ կան, եւ մեզ համար հետաքրքիր կլիներ մասնակցել դրանց»,- հավելեց Ալգուլյանը:

Այս թեմայով
am