Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ այս Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան

Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի:

Այս մասին սեպտեմբերի 20-ին Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին:

«Բանակցությունների միջոցով վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կգործի նորմալ ձևով: Երկրորդը, դուք գիտեք, որ մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը էլի քիչ կարեւոր չի, դա «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են»,-ասաց նախարարը:

Այս թեմայով
am