Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.

Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա բացահայտումների, իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հաստատող կամ հերքող պարզաբանմամբ, եթե իհարկե տեղյակ է այդ ամենից....Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. միջազգային, դիվանագիտական արարողակարգում, քաղաքական վերաբերմունքի կամ ընկալման, մեսիջների տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ մի երկրի ղեկավար` Էրդողանը, խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և իր ելույթի ողջ ընթացքում մեկ անգամ նույնիսկ չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը, չի նշում զբաղեցրած պաշտոնը...

Այս թեմայով
am