Թուրքիան ծաղրում է․ վարչապետի ազդակը՝ Էրդողանի ապտակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Արդեն տարօրինակ էլ չէ, որ առաջարկի մասին հայ հանրությունը տեղեկանում է ոչ թե վարչապետի աշխատակազմից, այլ հենց Թուրքիայի վարչապետից։ Ժողովրդի թիկունքում գործարք չանել խոստացող Փաշինյանը սրիկայաբար վնասում է հայկական շահերը՝ հենց ժողովրդի մեջքի հետևում։ Նվաստացուցաիչն այս ամենում հենց Էրդողանի պատասխանն է՝ իսկական ապտակ Նիկոլ Փաշինյանի և նրա անողնաշար թիմի երեսին։

«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն։ Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ են նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված է լինելու շփվել Թուրքիայի հետ, փորձել հարաբերություններ հաստատել, բայց երբ դա անում է երկիրը պարտության ու նվաստացումների տարած իշխանությունը՝ խաբելով, կեղծելով սեփական ընտրողներին, որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իրեն հարգող և արժանապատվություն ունեցող իշխանավորները արդեն վաղուց կդիմեին ճապոնացիների՝ նվաստացումից ինքնամաքրվելու մեթոդին, բայց արդեն վաղուց հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որևէ աղերս չունեն ո՛չ արժանապտվության, ո՛չ ինքնասիրության հետ։ Իսկ ճապոնական ավանդույթը նրանց՝ մորթապաշտ էության համար խորթ է։

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։ Ծաղր Հայաստանի հասցեին, ոչ մի այլ բան։ Էրդողանը շարունակում է միջանցքների պահանջ ներկայացնել, իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ 

Նարեկ Կարապետյան

Այս թեմայով
am