Ադրբեջանցիների կողմից ավտոբուսի վրայից քերված դրոշը փոխարինեվել է նորով

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ու դիմակավորված զինծառայողները կանգնեցրել Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի ավտոբուսը։ Նրանք ավտոբուսի վրայից քերել են Արցախի դրոշը և, իմանալով, որ երեխաներն Արցախից են, ագրեսիվ վարք են դրսևորել։

Արցախի Հանրային Հեռուստաընկերությունը մանրամասներ է հայտնում դեպքի առթիվ և նշում, որ քերված դրոշի փոխարեն արդեն փակցվել է նորը։

Այս թեմայով
am