Տեխասում դեռահասը սպանել է ծնողներին և կրտսեր քրոջը

ԱՄՆ Տեխաս նահանգում 15-ամյա դեռահասը գնդակահարել է իր ընտանիքի երեք անդամներին, իսկ հետո ինքնասպան եղել, գրում է KWTX-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կորպուս Քրիստի քաղաքում սեպտեմբերի 15-ին։ Ծնողների և 13-ամյա քրոջ սպանությունից հետո դեռահասը լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում։

Լուսանկարներին կից նա գրառում է կատարել՝ սպառնալով հարձակվել տեղի դպրոցի վրա:

Դրանից հետո իրավապահները սկսել են աշակերտի որոնումները, իսկ երեկոյան սպաները գտել են ընտանիքին պատկանող ֆուրգոնը քաղաքային թրեյլերային այգում:

Դեռահասը հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջները։ Ավելի ուշ ոստիկանները թրեյլերում հայտնաբերել են ինքնասպանություն գործած դեռահասի, ինչպես նաեւ սպանված ընտանիքի երեք անդամների դիերը:

Այս թեմայով
am