Կորոնավիրուսով վարակման 759 և մահվան 26 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ը՝ առողջացած, 5101-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է»:

Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարություն

Այս թեմայով
am