Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է

Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձեւավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։

Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջեւ։

Այս թեմայով
am